Նախագահական ընտրություններում Ալիևի հաղթանակը կախված է Նիկոլից։
Փաստացի, հանուն նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի չեղարկման, որով ճանապարհ է առաջարկվում Ադրբեջանին, հայկական կողմի անվտանգության տակ և ռուսական կողմի վերահսկողությամբ, ամբողջ Արցախը հանձնեց այս թյուրքահպատակը, և դեռ հանձնելու է տասնյակ գյուղեր ինքնիշխան Հայաստանից և միջանցք ու անվտանգային տեսանկյունից ռազմավարական ահռելի նշանակություն ունեցող տարածքներ, կոմունիկացիաներ։
Նոյեմբերի 9-ով կասեցվեց դավադիր պատերազմը և Արցախի կարգավիճակը թողնվեց հետագայի համար։ Սա այն չէր, ինչը պլանավորված էր թյուրքական կենտրոնների և այս հպատակի գործողություններում։ Եվ քանի որ ըստ պլանի չընթացավ ամեն ինչ և դաձյալ չստացվեց Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում ֆիքսելու և Սյունիքով միջանցք տրամադրելու ծրագիրը, այս անհայրենիքը արևմտյան միջնորդությամբ ի կատար ածեց տերերի առաջ ստանձնած` Արցախն ամբողջությամբ Ադրբեջանի կազմում ճանաչելու իր պարտավորությունը։
Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ